Տանձիկի ջրամբար
Գտնվում է | Արփա գետի վրա | |
Երկիր | Ադրբեջան | |
Վարչատարածքային բաժանում | Նախիջևան | |
Ամենաբարձր կետը | 938 մ | |
Ընդհանուր ծավալը | 150 մլն մ3 | |
Տանձիկի ջրամբար (նաև՝ Արփայի ջրամբար, ադրբեջանական անունը՝Արփաչայի ջրամբար, ադրբ.՝ Arpaçay su anbarı), արհեստական ստեղծված ջրավազան Ադրբեջանի Հանրապետության կազմում ընդգրկված Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանում՝ Արփա գետի վրա[1]։
Մինչև 2018 թվականի կեսերը ջրամբարի հյուսիս-արևելյան մասը գտնվել է հայ-ադրբեջանական շփման գծի չեզոք գոտում, որտեղ մուտք են ունեցել Հայաստանի զինված ուժերը[2]։
Ունի ոռոգման, ջրաէներգետիկ նշանակություն[3] և ներկայում օգտագործվում է Ադրբեջանի կողմից։
Կառուցվել է 1977 թվականին։ Շարուրի, Սադարակի և Քենգերլիի շրջաններում ջրամբարը զբաղեցնում է ավելի քան 20 հազար հեկետար տարածք։ 2007 թվականին կատարվել է ջրամբարի հիմնանորոգում։ 2008 թվականին ավելացվել է ջրամբարի ջրի ընդհանուր ծավալը՝ հասնելով 150 մլն խորանարդ մետրի։
1981 թվականին ջրամբարը Վայոց ձորի Արենի գյուղի տարածքում ուներ մոտ 24 մլն խորանարդ մետր ծավալ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|